Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից
Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների 90%-ի բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությումբ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ ծավալը՝ համապատասխան արդի բժշկության պահանջներին: Այստեղ ներդրվել են քիչ ինվազիվ վիրաբուժության նորարարական մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնք կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների բուժումը դարձնում են ավելի արդյունավետ:
Իսկ թե ի՞նչ մեթոդներ են դրանք և ինչպե՞ս են օգնում, մանրամասնում է «Էրեբունի» բկ կոլոպրոլտոլոգիական ծառայության ղեկավար Կարեն Շահնազարյանը Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականի հետ զրույցում:
Որքան վաղ եք դիմում, այնքան վիրաբուժական միջոցներն էլ լինում են պակաս ինվազիվ և առավել արդյունավետ
Կոլոպրոկտոլոգը զբաղվում է հաստ և ուղիղ աղու հիվանդություններով՝ թութք, ուղիղ աղու ճաք, պարապրոկտիտ, պոչուկի էպիթելյալ ուղիներ, հաստ և ուղիղ աղիների ուռուցքներ։
Թութքը առավելապես լինում է տղամարդկանց շրջանում՝ պայմանավորված ծանր ու անկանոն սննդակարգով, ոգելից խմիչքի օգտագործումով, նստակյաց կյանքով, ծանրություն բարձրացնելով: Կանայք այս հիվանդությունը ձեռք են բերում հիմնականում ծննդաբերություններից հետո: «Էրեբունու» կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Շահնազարյանն իր պրակտիկայում ներդրել է թութքի բուժման նորագույն, քիչ ինվազիվ մեթոդներ, որոնք միջազգայնորեն ընդունվել են որպես բուժման ամենից արդյունավետ միջոցներ: «Թութքը զարգանում է 4 աստիճանով։ 1-ին և 2-րդ աստիճաններում մենք կիրառում ենք թութքային (հեմորոդիալ) հանգույցների լատեքսային լիգավորում։ Այս պրոցեդուրան կատարվում է ամբուլատոր պայմաններում, քանի որ մեր օրգանիզմն ունի 3 թութքային հանգույց, անհրաժեշտ է, որ պացիենտը 3 անգամ յոթօրյա ընդմիջումներով ընդամենը 10-15 րոպեով այցելի մեզ և վերջնականապես ազատվի այդ տհաճ հիվանդությունից։ 3 –րդ աստիճանում մենք կատարում ենք տրանսանալ հեմորոդիալ դեարտերիլիզացիան (THD)։ Ի դեպ, THD վիրահատություններ Հայաստանում կատարում ենք միայն մենք։ Սա քիչ ինվազիվ մեթոդ է և համարվում է թութքի բուժման ամենաանցավ ու արագ մեթոդը, որը փաստացի օգնում է 1 օրում ազատվել թութքից: Միայն թե և՛ այս, և՛ լատեքսային լիգավորման մեթոդներով բուժվելու համար պետք է բժշկին շուտ դիմել թութքի առաջացման նախնական փուլերում, որովհետև 4-րդ փուլում արդեն մենք այլընտրանք չունենք. բուժում ենք միայն ավանդական վիրահատական միջամտությամբ, որը ռադիկալ վիրահատական մոտեցում է»։
Չնայած որ մարդիկ գիտեն վաղ դիմելիության առավելությունների մասին, միևնույնն է շարունակում են դիմանալ ցավին, բժշկին այցելությունը անընդհատ հետաձգել։ Պատճառները թե՛ֆինանսական են, թե՛ հոգեբանական. մարդիկ ամաչում են իրենց հիվանդությունից։
Պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ տարածվածությամբ 2-րդ տեղում ուղիղ աղու կամ հետաքցի ճաքն է, ասում է բժիշկ Շահանզարյանը. «Այս հիվանդությունը բավական լայն տարածում ունի Հայաստանում: Չնայած որ յուրաքանչյուր դեֆեկացիայի ակտի ժամանակ այս հիվանդները ցավեր են ունենում՝ սովորաբար դիմանում են ցավին, իսկ մասնագետին դիմում են ուշ և արդեն բարդացումներով: Ճիշտ է՝ հետանցքի ճաքը կյանքի համար վտանգավոր հիվանդություն չէ, ուռուցք կամ թարախակույտ չէ, բայց այն զգալիորեն իջեցնում է կյանքի որակը: Այս հիվանդությունն ունեցող մարդկանց մեջ անգամ վախ է առաջանում դեֆեկացիայի ակտից»:
Surgitron- սարք, որը մեծ արդյունավետությամբ բուժում է պրոկտոլոգիական մի շարք հիվանդություններ
Ուղիղ աղու կամ հետանցքի ճաքի բարդացած փուլում բժիշկը դիմում է վիրահատական միջամտության, որը «Էրեբունու» կոլոպրոկտոլոգիական բաժանմունքում իրականացվում է Surgitron կոչվող սարքավորման օգնությամբ: Այն իրենից ներկայացնում է ռադիոալիքային սարքավորում, որի օգնությամբ հատվում և հեռացվում է ճաքը՝ առանց վնասելու հյուսվածքները: Էրեբունի բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի ծառայությունը շուտով կհամալրվի լազերային նոր սարքավորմամբ, որի կիրառությունը թույլ կտա իրականացնել ավելի արդյունավետ ու նվազ ինվազիվ վիրահատություններ: Բժիշկ Շահնազարյանը համապատասխան վերապատրաստումներից հետո իր պրակտիկայում կներդնի լազերային վիրահատության մեթոդը՝ որակական նոր մակարդակի հասցնելով կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների բուժումը։
Վաղ ախտորոշումը փրկում է կյանքը
Էրեբունի բժշկական կենտրոնը նաև հագեցած է կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների ախտորոշման ու հետազոտության համար անհրաժեշտ նոր սերնդի սարքավորումներով: Կենտրոնը ձեռք է բերել «Օլիմպուս» ֆիրմայի վերջին սերնդի կոլոնոսկոպ, որն ունի 3D վիզուալիզացիա և հնարավորություն է տալիս հետազոտող բժշկին համատեղել հետազոտությունն ու բուժումը՝ հետազոտության ընթացքում մինչև պոլիպներն անմիջապես հեռացնելով: «Հաստ աղիքում բարորակ գոյացությունները՝ պոլիպները, 99 % դեպքերում դառնում են չարորակ: Բայց պոլիպները սովորաբար շատ դանդաղ են զարգանում, և օրգանիզմում զգացնել չեն տալիս: Դրանք սովորաբար հայտնաբերվում են պատահաբար՝ կոլոնոսկոպիայի ժամանակ: Բժշկության մեջ դրանք համարվում են կլինիկական «գտածո»: Մեր բաժանմունքում կոլոնոսկոպիական հետազոտության ընթացքում եթե հայտնաբերվում են մինչև 1 սմ մեծության պոլիպներ, կոլոնոսկոպի օգնությամբ այդ պոլիպները միանգամից հեռացվում են»,-ասում է բժիշկ Շահնազարյանը։ Ուռուցքաբանության մեջ կոլոռեկտալ ուռուցքները այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, գտնվում է 3-րդ-4-րդ տեղում: Վերջին տասնամյակում 10 անգամ հաճախացել է կոլոռեկտալ ուռուցքով հիվանդացությունը:
Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացությունը կազմում է 100.000 բնակչին 17 մարդ: Ժամանակին կոլոնոսկոպիական հետազոտություն անցնելու դեպքում հնարավոր է խուսափել քաղցկեղից։ Ժամանակակից բժշկությունը ստեղծում է մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնց կիրառությունը բուժումը դարձնում է շատ ավելի արդյունավետ, անցավ, բարելավում է պացիենտի կյանքի որակը։ «Էրեբունի» բկ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքը, որպես ոլորտի առաջատարներից մեկը, միշտ ներդրել է բժշկական նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները՝ իր պացիենտներին առավել լավ բժշկական օգնություն և ծառայությունների ավելի լայն ու արդիական սպեկտոր առաջարկելու համար։ Պրոկտոլոգիական հիվանդությունները հիմնականում առաջանում են աշխատունակ տարիքում՝ 20-60 տարեկանների շրջանում։
Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
Կարդացեք նաև
Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն